«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան խոսել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Նորվիչի» դեմ խաղի մասին (3-2), որում պորտուգալացին հեթ-տրիկ է ձևակերպել․
«Մինչև վերջին վայրկյանը իրավիճակը լարված էր։ Մենք 2-0 հաշվով առջևում էին, ու նման խաղերում չպետք է կորցնես վերահսկողությունը, բայց մենք սկսեցինք թույլ տալ, որ մրցակիցը մեր դարպասի մոտ պահեր ստեղծի, և առաջին կեսի վերջնամասում ի վերջո մրցակիցը գոլ խփեց։ Սա երբե հաճելի չէ։
Պետք է ավելի լավ վերահսկենք խաղերը, հատկապես տանը՝ «Նորվիչի» դեմ։ Բայց խաղը հիանալի ստացվեց։ Մենք մինչև վերջ պայքարեցինք։ Լավ փորձ էր, իսկ Ռոնալդուն երեք հիանալի գոլ խփեց։ Նրա կարիերան հիացնում է։ Նա շարունակում է գոլեր խփել, հեթ-տրիկ ձևակերպել, օգնել թիմին։ Նա լեգենդ է և պատմության մեջ լավագույն խաղացողներից մեկը։
Երբ նա գոլ է խփում, դա լավ է թիմի համար, բոլորի համար է լավ»,- դե Խեայի խոսքերն է փոխանցում մանկունիացիների պաշտոնական կայքը։