Ինչպես հայտնում է RMC Sport-ը, «Մարսելի» երկրպագուներին այս կիրակի կարգելեն մուտք գործել ՊՍԺ-ի մարզադաշտ այն բանից հետո, երբ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը որոշում է կայացրել արգելել նրանց ուղևորությունները։
Այս լուրը եկել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ «Մարսելի» երկրպագուները կարող են նաև զրկվել այս հինգշաբթի Սալոնիկում ՊԱՕԿ-ի դեմ Եվրոպայի կոնֆերենցիաների լիգայի խաղին ներկա գտնվելուց:
Հաղորդվում է նաև, որ Փարիզի մարզադաշտում ուժեղացվելու են անվտանգության միջոցառումները՝ մոբիլիզացվելու է մոտ 350 ոստիկան։
Հիշեցնենք, որ «Մարսելի» երկրպագուները առանձնանում են իրենց ոչ կարգապահ պահվածքով, որին ևս մեկ անգամ ականատես եղանք ՊԱՕԿ-ի դեմ խաղից առաջ:
Ֆրանսիական «Le Classic»` ՊՍԺ-«Մարսել» հանդիպումը կկայանա այս կիրակի՝ ապրիլի 17-ին։ Երկու թիմերն էլ Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են առաջին երկու հորիզոնականները։