«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Լիվերպուլի» դեմ խաղից հետո (2-2) խոսել է մրցակցի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին։
«Չգիտեմ՝ հարգում է ինձ Յուրգենը։ Բայց Յուրգենը պիտի իմանա, որ ես իրենց շատ եմ հարգում։ Նա ինձ ավելի լավն է դարձրել։
Նրա թիմը միշտ կողքիս է, նրանք միշտ ագրեսիվ են։ Մենք ընկերներ չենք ու երբեք չենք տեսնվի։ Ես ունեմ նրա համարը, բայց չեմ զանգում նրան։
Ես հարգում եմ նրան, բայց նա գիտի, որ մյուս շաբաթ օրը փորձելու եմ հաղթել նրան»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում BBC-ն։
Շաբաթ օրը՝ ապրիլի 16-ին «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» կհանդիպեն Անգլիայի Գավաթի կիսաեզրափակչում։