«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ԱՊԼ 32-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը (2-2):
«Կարծում եմ՝ այս խաղը կարելի է նկարագրել որպես բռնցքամարտ․ մի պագ իջեցնում ես ձեռքերդ ու ուժեղ հարված ստանում։ Ինձ շատ բան դուր եկավ։
Երկրորդ կեսի սկիզբը շատ ավելի լավ ստացվեց։ Գերազանց խաղ էր։ Այս արդյունքով մենք պետք է և կարող ենք ապրել։ Կարող էինք ավելի լավ խաղալ, ընդ որում շատ պահերում իսկապես լավ խաղացինք։ Խաղի ինտենսիվությունը խելահեղ էր։ Զվարճալի էր, ինձ դուր եկավ։
Ընդմիջմանը խաղացողներին մեր գոլը ցույց տվեցինք, որովհետև այն լավ ֆուտբոլային պահ էր։ Եթե ավելի հաճախ այդպես անեինք, մենք էլի շանսեր կունենայինք։ Համոզված էի, որ կարող ենք հաղթել այս խաղը։
Պաշտպանությունում երբեմն շտապում էինք, նրանք մեզ վրա ճնշում էին գործադրում։ Այդպիսի իրավիճակներում կարող էինք ավելի լավ պաշտպանվել։ Երկրորդ կեսը լարված էր, նրանց էլ էին դադարներ պետք։
Սա կատարյալ արժանի ոչ-ոքի էր։ Ուզում էինք համոզվել, որ մրցակիցը նույնպես տեսնում է՝ որքան լավն են իմ ֆուտբոլիստները»,- Կլոպի խոսքերն է փոխանցում BBC-ն։