ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը ԱՊԼ 32-րդ տուրի «Էվերթոնի» դեմ խաղից առաջ խոսել է իր խաղացողների վիճակի մասին։
«Ռոնալդուն նորից շարք է վերադարձել, Շոուն դեռ վնասվածք ունի։ Մենք ստիպված եղանք նրան փոխարինել «Լեսթերի» դեմ խաղի ընդմիջմանը, նա ոտքի հետ կապված խնդիր ուներ։ Առաջիկա 2-3 շաբաթներին նա կբացակայի։
Կավանին վնասվածք ունի, ինչպես և՝ Վարանը։ Ռաֆան բաց կթողնի վաղվա խաղը։ Ամենայն հավանականությամբ, Մաքթոմինայը նույնպես բաց կթողնի խաղը։ Այնպես որ ստիպված կլինենք խաղալ առանց այս ֆուտբոլիստների»,- Ռանգնիկի խոսքերն է փոխանցում ՄՅՈՒ-ի պաշտոնական կայքը։