«Նիսի» կիսապաշտպան Կեֆրեն Թյուրամը հայտնվել է «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում։ Թուրինյան ակումբը սկաուտների է ուղարկել, որ հետևեն 21-ամյա ֆուտբոլիստի խաղին։ Այս մասին հաղորդում է Tuttosport-ը։
Կեֆրեն Թյուրամը ֆրանսիացի հայտնի պաշտպան Լիլիան Թյուրամի որդին է, որը խաղային կարիերայի տարիներին հանդես է եկել «Յուվենտուսում»։
Թյուրամ կրտսերը «Նիսում» հանդես է գալիս 2019-ից, ուր տեղափոխվել է ազատ գործակալի կարգավիճակով։ Կեֆրենը հանդես է եկել «Մոնակոյի» և «Բարսելոնայի» երիտասարդական թիմերում։
Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է Լիգա 1-ի 29 խաղի, խփել 3 գոլ ու դարձել 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվական։
























































