Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը պահանջներ է ներկայացրել «Բարսելոնային», որը պլանավորում է ազատ գործակալի կարգավիճակով ամռանը գնել ֆուտբոլիստին։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ գերմանացի պաշտպանն ուզում է նոր ակումբում 7 մլն եվրո վաստակել, ինչպես նաև բոնուս ստանալ, քանի որ ակումբ է տեղափոխվելու ազատ գործակալի կարգավիճակով։
29-ամյա պաշտպանի ծառայություններով մի շարք եվրոպական ակումբներ են հետաքրքրված։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրանք, ովքեր կցանկանան պայմանագիր կնքելՌյուդիգերի հետ, նրա համար պետք է 30 մլն եվրո վճարեն․ հենց նման բոնուս էլ պահանջում են նրա գործակալները։
Գերմանացի պաշտպանի ներկայացուցիչները հասկանում են, որ նրան անվճար ձեռք բերել ցանկացողները շատ կլինեն, դրա համար էլ փորձում են հնարավորինս շահավետ պայմաններ համաձայնեցնել թե՛ իրենց, թե՛ ֆուտբոլիստի համար։
























































