Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ընդունել է «Լորյանին» և 5-1 հաշվով հաղթանակ է տարել: Փարիզյան թիմի պաշտպան Սերխիո Ռամոսը հունվարի 23-ից ի վեր առաջին անգամ դուրս է եկել խաղադաշտ:
Ռամոսը փոխարինվել է 72-րդ րոպեին և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով: Երկրպագուների մեծամասնությունը բազմիցս սուլել է իսպանացի պաշտպանին՝ դժգոհ լինելով նրա խաղից:
35-ամյա Ռամոսն անցած ամառ համալրեց ՊՍԺ-ի կազմը՝ ազատ խաղացողի կարգավիճակով: Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2023 թվականին:
Ընթացիկ մրցաշրջանում նա ֆրանսիական թիմի կազմում բոլոր մրցաշարերում 6 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ:
























































