ՊՍԺ-ն դիտարկում է թիմի ավագի թեւկապը հարձակվող Կիլիան Մբապեին փոխանցելու տարբերակը, հայտնում է L’Equipe-ը:
Փարիզյան ակումբի ներկայիս ավագ Մարկինյոսի հեղինակությունը սասանվել է Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունից հետո։
ՊՍԺ-ն հույս ունի, որ ավագի տեղափոխությունը Մբապեին կօգնի նրան համոզել երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։
























































