Ֆրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Վիլյամ Սալիբան, որը վարձակալությամբ հանդես է գալիս «Մարսելում», խոսել է իր հեռանկարների մասին։
«Իհարկե, չեմ կարող հաշտվել «Արսենալում» պահեստայինների նստարանին մնալուս հետ ու գոհանալ դրանով։ Ուզում եմ հիմնական կազմում խաղալ։ Բայց եթե մտնեմ ռոտացիայի մեջ, չի թվա, թե երիտասարդական թիմում եմ ու երբեք չեմ հայտնվի առաջին թիմում»,- Սալիբայի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը։
Վիլյամի իրավունքները պատկանում է Լոնդոնի «Արսենալին»։ «Մարսելի» հետ վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտ։
























































