«Չելսիի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը «Բարսելոնա» տեղափոխվելու համաձայնության է հասել։ Այս մասին հաղորդում է Football Insider-ը։
25-ամյա խաղացողի պայմանագիրը «կապույտների» հետ ավարտվում է ամռանը, իսկ երկարաձգման շուրջ բանակցությունները ձախողվել են։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ կատալոնական ակումբը համաձայնության է եկել Քրիստենսենի՝ անվճար հիմունքներով տեղափոխության շուրջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» Քրիստենսենի հետ 5 տարվա պայմանագիր կկնքի։