ՊՍԺ-ի ու Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն քննադատել է Winamax բուքմեքերական ընկերությանն իր հոր հասցեին արած կատակի համար։
Սոցկայքերից մեկում բուքմեյքերը տեղադրել է մերկ հետույքը ցույց տալով գոլ տոնող երկրպագուի լուսանկար՝ գրելով, թե լուսանկարում Մբապեի հայրն է։ «Ուիլֆիդ Մբապեն իր որդու՝ Հարավային Աֆրիկայի դարպասը խփած գոլից հետո»,-գրել է էջը։
Կիլիանին դուր չի եկել կատակն ու նա պատասխանել է․ «Առցանց-մոլախաղերի վտանգը։ Ոչ մի սահման։ Խնդրում եմ, հարգանք ցուցաբերեք»։
Ֆրանսիա-ՀԱՀ ընկերական խաղն ավարտվել էր Դեշամի թիմի՝ 5-0 հաշվով հաղթանակով։ Մբապեն դուբլ էր ձևակերպել։
























































