«Մանչեսթեր Սիթին» կարծում է, որ Էրլինգ Հոլանդի համար պայքարում առաջ է անցել «Ռեալից»:
«Քաղաքաբնակները» վստահ են, որ կկարողանան հավաքել անհրաժեշտ գումարը՝ «Բորուսիայի» հարձակվողի տրանսֆերը գնելու համար։ Անխելինոյի, Ֆերան Տորեսի և Ջեք Հարիսոնի վաճառքից հետո «Սիթին» ստացել է 85 միլիոն եվրո, ինչը թույլ է տալիս ակումբին վստահ զգալ ամառային տրանսֆերային պատուհանից առաջ։
Ինչպես հաղորդում է ESPN-ը, մանչեսթերյան ակումբը կարծում է, որ Հոլանդին կգրավի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ աշխատելու հնարավորությունը։
Նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետաքրքրվել Հոլանդի ծառայություններով, սակայն մադրիդցիների առաջնահերթությունը Կիլիան Մբապեի տեղափոխությունն է ՊՍԺ-ից։
























































