Կիևի «Դինամոյի» ֆուտբոլիստ Սամբա Դիալոն կարող է կարիերան շարունակել ֆրանսիական Լիգա 1-ում։ Այս մասին հայտնում է Score-ը։
Մարսելը շատ է ցանկանում պայմանագիր կնքել Ուկրաինայի գործող չեմպիոնի 19-ամյա ֆուտբոլիստի հետ։ Դիալոյին ակտիվորեն հետեվում է նաեւ Սենտ Էտյենը:
Հավելենք, որ Սամբա Դիալոյի պայմանագիրը Կիևի «Դինամոյի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։
























































