Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը նշել է, որ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի համար նպատակահարմար կլինի կարիերան շարունակել ԱՊԼ-ում։
«Բունդեսլիգան երիտասարդ ֆուտբոլիստների համար հիանալի լիգա է, բայց Անգլիայի Պրեմիեր Լիգան ավելի բարձր մակարդակ ունի։
Այդ ամենը մենք պատկերավոր տեսնում ենք եվրագավաթներում։ Ես այս ամենի վերաբերյալ խոսել եմ Ջուդի հետ։ Կան հանգամանքներ, որոնց վրա նա պետք է աշխատի։ Նա շատ մոտիվացված է և միշտ ցանկություն ունի ավելին սովորել»,- մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
























































