Լուարի դեպարտամենտի պրեֆեկտուրան արգելանք է դրել «Մարսելի» երկրպագուների՝ Լիգա 1-ի 30-րդ տուրի «Սենտ-Էտյենի» դեմ արտագնա խաղին այցելելու վրա։ Այս մասին հաղորդում է L’Equipe-ը։
«Վերջին տարիներին երկու թիմերի հանդիպումների ժամանակ լուրջ միջադեպերը և ակումբների միջև սրված հակամարտության պատճառով հասարակական անկարգությունների ռիսկը հաշվի առնելով՝ Լուարի պրեֆեկտ Կատրին Սեգենը որոշում է կայացրել արգելել «Մարսելի» երկրպագուների մուտքը «Ժոֆրուա Գիշար» մարզադաշտ»,- ասված է հայտարարության մեջ։
Նշված կարգադրությունը չկատարողներին սպառնում է 6 ամիս ազատազրկում և 30 հազար եվրոյի չափով տուգանք։
























































