«Մանչեսթեր Յունայթեդն» ուզում է ամռանը ձեռք բերել Հարի Քեյնին։
The Atheltic-ի տվյալների համաձայն՝ հարձակման գծի ուժեղացումն առաջնահերթ նպատակ է ՄՅՈՒ-ի համար և բոլոր հնարավոր տարբերակներից ամենանախընտրելին հենց անգլիացին է։
Քեյնի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ ավարտվում է 2024-ին։ Եթե նա չերկարաձգի պայմանագիրը, ապա եկող ամառ լոնդոնյան ակումբը խաղացողի համար խոշոր գումար ստանալու վերջին շանսը կունենա։ Ըստ աղբյուրի՝ Քեյնի տրանսֆերային գործարքը կարող է 100 մլն ֆունտ արժենալ։
ՄՅՈՒ-ն դեռ չի որոշել՝ ով կգլխավորի թիմը, բայց ուզում է այդ հարցը լուծել մինչև մրցաշրջանի ավարտ, որպեսզի անցնի տրանսֆերներին։ Նշվում է, որ ակումբն ուզում է Քեյնին ձեռք բերել՝ անկախ նրանից, թե ով կգլխավորի թիմը։
























































