«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի մոտ թունավորման նմանվող ախտանշաններ են ի հայտ եկել։ Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Մոսկվայի և Կիևի միջև բանակցային հերթական փուլից հետո Աբրամովիչի և Ուկրաինայի երկու ներկայացուցիչները կարմրել են, ապա սկսվել է արցունքաբերություն, ինչպես նաև դեմքի և ձեռքերի մաշկը սկսել է պլոկվել։
Նշվում է, որ ներկայումս նրանց վիճակը բարելավվել է։
























































