«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր հավանությունն է տվել՝ կապված երեք ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «քաղաքաբնակները» պատրաստվում են երկարաձգել Ռիյադ Մահրեզի, Իլկայ Գյունդողանի և Ռոդրիի հետ գործող պայմանագրերի ժամկետները։
Ալժիրցու և գերմանացու ներկայիս պայմանագրերի ժամկետներն ավարտվում են 2023 թվականին, իսկ Գյունդողանինը՝ 2024 թվականին։
























































