Արգենտինայի հավաքականի նախկին մարզիչ Կլաուդիո Խունյալին խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի ներկայիս խաղի մասին։ Խունյալին եղել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելիի օգնականը։
«Դրանք երկու տարբեր Մեսսիներ են։ Տարիներն իրենցն անում են։ Կարծում եմ՝ հիմա նա շատ ավելի խելացի է խաղադաշտում, ավելի տրամադրված է թիմային խաղին։
Կարծում եմ՝ հիմա նա ավելի լավ է պատրաստվում խաղերին, որովհետև նախկինում հակված էր գնդակով մենակ խաղալուն ու լուծումներ գտնելուն»,-մասնագետի խոսքերն է փոխանցում Eurosport-ը։