Ըստ The Sun-ի, «Ասթոն Վիլայի» 24-ամյա կիսապաշտպան Ջեք Գրիլիշին ձեռք բերելու պայքարին միացել են «Բարսելոնան» և «Ռեալը»: «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես հավակնում է Գրիլիշին, բայց իսպանական ակումբները կարող են երաշխավորել նրան մասնակցություն Չեմպիոնների լիգայում, և այդ փաստը կարող է խաղալ իրենց օգտին:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Գրիլիշը անցկացրել է 23 հանդիպում և խփել 7 գոլ:



























































