«Արսենալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդով։ Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները։
Ռեշֆորդը հիասթափված է «Մանչեսթեր Յունայթեդում» իր դիրքից. Մարկուսը դժգոհում է «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում տեղ չունենալու համար եւ լրջորեն դիտարկում է այլ թիմ տեղափոխվելու տարբերակը։
Ինչ վերաբերում է «Արսենալին», ապա «զինագործները» բաց կլինեն Ռեշֆորդի համար առաջարկ անելու համար, եթե 2021/2022 մրցաշրջանի ավարտին Միկել Արտետայի թիմին հաջողվի դուրս գալ Պրեմիեր լիգայի թոփ-4։
























































