Ֆրանսիացի պաշտպան Լորան Կոսյելնին, ով ազգային հավաքականի կազմում Եվրո-2016-ի արծաթե մեդալակիր էր դարձել, հեռացել է մեծ ֆուտբոլից։
36-ամյա խաղացողը հունվարին հեռացել էր «Բորդոյից» բարձր աշխատավարձի և ակումբի կարծիքով՝ թույլ խաղի պատճառով: Այդ ժամանակվանից նա ստացել է պաշտոն ակումբում, իսկ խաղակոշիկները կախել է մեխից։
«Իմանալով, որ ակումբը բարդ իրավիճակում է, Լորանն ընդունեց նոր պաշտոն զբաղեցնելու և ֆուտբոլիստի աշխատավարձից հրաժարվելու առաջարկը, ինչը հաստատում է նրա մտահոգությունը ակումբի շահերի համար։
Այս առաքելությունը նրա կարիերայի շարունակությունն է, որը ստիպել է բոլոր թիմակիցներին, մարզիչներին և անձնակազմին, որոնց նա հանդիպել է ակումբում, հարգել Լորանին»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:
























































