Մարտի 25-ին Մարսելում ընկերական հանդիպում է կայացել Ֆրանսիայի և Կոտ դ՛Իվուարի ազգային հավաքականների միջև։
Հանդիպումն ավարտվել է աշխարհի գործող չեմպիոնների հաղթանակով՝ 2-1 հաշվով։
19-րդ րոպեին Նիկոլա Պեպեն առաջ մղեց աֆրիկյան թիմին հաշվի մեջ, սակայն ընդամենը 3 րոպե անց ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն գոլի հեղինակ դարձավ։ Ֆրանսիայի հավաքականին հաղթանակ պարգևեց Աուրելիեն Չուամենին՝ լրացուցիչ ժամանակում:
Մարտի 29-ին Ֆրանսիան ընկերական հանդիպում կանցկացնի ՀԱՀ-ի հետ, իսկ Կոտ դ՛Իվուարը նույն օրը կխաղա Անգլիայի հետ։