Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է Բրազիլիայի ազգային հավաքականը գլխավորող Տիտեին թիմի գլխավոր մարզիչ նշանակելու հարցում, հայտնում է Globo Esporte-ն։
Ինչպես նշվում է, բրազիլացի մասնագետը կարող է զբաղեցնել այդ պաշտոնը 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունից հետո։ Կողմերի միջև բանակցությունները, որոնցում ներգրավված է Էդու Գասպարը, ով նախկինում Տիտեի հետ աշխատել է բրազիլական «Կորինտիանսում» և ազգային թիմում, իսկ այժմ «Արսենալի» տեխնիկական տնօրենն է, վաղ փուլում են։
Տիտեն ավելի վաղ հայտարարել էր, որ դեկտեմբերին ավարտվող Աշխարհի առաջնությունից հետո կհեռանա Բրազիլիայի հավաքականից։
«Արսենալը» 2019 թվականից գլխավորում է թիմի նախկին խաղացող Միկել Արտետան։ Լոնդոնյան ակումբը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում է՝ 54 միավորով։