«Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր Միշել Պլատինին խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ՊՍԺ տեղափոխության մասին։
Մեսսին սխալվե՞ց՝ միանալով ՊՍԺ-ին. Նա անում է այն, ինչ ուզում է։ Լեոն «Բարսելոնայի» սան է, բայց որոշել էր հեռանալ. Ես ինձ պատկերացնում եմ նրա փոխարեն։
Մեսսիի նման խաղացողի համար իրավիճակը բարդ է: Դու 34 տարեկան ես, և հասկանում ես, որ շատ բան արժես։ Բայց կարո՞ղ եք խաղալ այնքան լավ, որքան նախկինում էիք խաղում: Ժամանակին ես էլ էի ինքս ինձ տալիս այս հարցը, քանի որ հոգու խորքում զգում էի, որ չեմ կարող խաղալ այնպես, ինչպես նախկինում էի խաղում։ Դա բարդ է.
Մեսսին որոշել է նոր մարտահրավեր ընդունել: Ֆրանսիական ֆուտբոլի համար լավ է, որ Մեսսին տեղափոխվեց ՊՍԺ, բայց նա երբեք այնքան լավը չի լինի, որքան հինգ կամ վեց տարի առաջ»,- Պլատինիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը: