Հայտնի անգլիացի հարձակվող Ջերմեյն Դեֆոն որոշել է կախել խաղակոշիկները մեխից․ Ֆուտբոլիստը կարիերան ավարտելու մասին հայտարարել է 39 տարեկանում։
«22 տարի խաղալուց հետո ես որոշեցի հեռանալ ֆուտբոլից: Դա իսկապես դժվար որոշում էր: Ես անհավատալի ճանապարհորդություն ունեցա և հանդիպեցի զարմանալի մարդկանց ֆուտբոլի միջոցով:
Այժմ անհամբեր սպասում եմ որոշ ժամանակ անցկացնել ընկերներիս և ընտանիքիս հետ, նախքան իմ կարիերայի հաջորդ էջի բացվելը»,- գրել է Դեֆոն։
Իր կարիերայի ընթացքում հարձակվողը հանդես է եկել «Վեսթ Հեմում», «Տոտենհեմում», «Պորտսմութում», «Ռեյնջերսում» և այլ ակումբներում: Անգլիայի հավաքականի կազմում 57 խաղում նա խփել է 20 գոլ։