«Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը խոստովանել է, որ չի կարող օբյեկտիվորեն գնահատել Մաուրիսիո Պոչետինոյի աշխատանքը։
Դարպասապահն ու մարզիչը գրեթե ընկերական հարաբերություններ ունեն։
«Դժվար է օբյեկտիվ լինել, երբ ես խոսում եմ Մաուրիսիոյի մասին: Ակնհայտ է, որ ՊՍԺ-ում խնդիրը հեռու է մեկ անձից:
Դա ինձ տխրեցնում է, քանի որ ՊՍԺ-ն 180 րոպեից 150-ում գերազանցում էր «Ռեալին»: Փարիզը կորցրել է իր խաղային թելը… Կարիմը հիանալի էր այդ գիշեր: Դա նրա մեծագույն ելույթն էր»,- մեջբերում է Լյորիսին Lequipe-ը: