«Վեսթ Հեմ Յունայթեդի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը կարող է հեռանալ թիմից ամռանը, հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի փոխանցմամբ «Վեսթ Հեմը» 150 միլիոն ֆունտ է ուզում իր ֆուտբոլիստի համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 23-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»։
Ռայսը «Վեսթ Հեմի» սան է: Կիսապաշտպանն իր նորամուտը հիմնական կազմում նշել է 2017 թվականին։
Այս մրցաշրջանում Ռայսը Պրեմիեր լիգայում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: