«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մեկնաբանել է իր կարիերան Անգլիայում։
«Ֆրանսիայի հավաքականում ես մշտական խաղային պրակտիկա ունեմ, իսկ խաղային համակարգը տարբերվում է ակումբինից։ Բացի դրանից, հավաքականում ես իմ դիրքում եմ խաղում։ Այստեղ ես գիտեմ իմ դերը, ինձ վստահում են մարզիչն ու թիմակիցներս։ Հավաքականի ու ակումբի այս տարբերությունները լիովին հիմնավոր են, քանի որ ՄՅՈՒ-ում մշտապես փոխվում է քո դիրքը, թիմակիցներն ու հենց խաղաոճը, այս ամենը խանգարում է կայունության պահպանմանը։
Ես հիանալի հարաբերություններ ունեմ Դիդյե Դեշամի հետ, նա ինձ համապատասխան դեր է տվել թիմում։ Բայց ինչպիսի՞ն են իմ դիրքերը ՄՅՈՒ-ում։ Միշտ տալիս եմ այս հարցը, բայց պատասխան չեմ գտնում։ Ես ձգտում եմ հաղթել ու ավելի լավը դառնալ։ Անկեղծ ասած, դժգոհ եմ առանց տիտղոսի վերջին 5 տարիներից։ Եվ այս տարի էլ մենք ոչինչ չենք հաղթում։ Ես ուզում եմ տիտղոսներ նվաճել ՄՅՈՒ-ի կամ այլ ակումբի հետ»,- Պոգբայի խոսքերն է փոխանցում Get Football News France-ը։