Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունների ոլորտում, հայտնում է Fichajes-ը։
«Մեղուների» ղեկավարությունը դեմ չէ իրենց խաղացողին բաց թողնելուն, հատկապես՝ «Արքայական ակումբ»։
Նշենք, որ Բելինգհեմը գտնվում է նաև «Լիվերպուլի» դիտակետում։
Մադրիդի «Ռեալը» պատրաստ չէ ֆուտբոլիստին ձեռք բերել այս ամառ: Ամենայն հավանականությամբ, «սերուցքայինները» կփորձեն ավարտին հասցնել գործարքը 2023 թվականին։ Ջուդ Բելինգհեմի տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 միլիոն եվրո։