Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Ֆուտբոլիստը ոչ մի հեռանկար չունի «Ռեալում»: Այս մասին հայտնում է իսպանական մամուլը:
24-ամյա հարձակվողը հայտնվել է «Արսենալի» դիտակետում: Նրանով հետաքրքրված է նաև «Էվերթոնը»:
Յովիչն ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր ունի մինչև 2025 թվականը։ Ինքը՝ խաղացողը, ցանկանում է հեռանալ թիմից։