Լիգա 1-ի 29-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվել էր «Մոնակոյի» ու 3 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը։
Հանդիպման հաշիվը բացվեց 25-րդ րոպեին․ աչքի ընկավ Բեն-Յեդերը։ 68-րդ րոպեին Կևին Ֆոլանդը կրկնապատկեց այն։ Տանտերերը հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեցին 84-րդ րոպեին․ այս խաղում դուբլի հեղինակ դարձավ Բեն-Յեդերը։
Այս խաղից հետո ՊՍԺ-ն 65 միավորով գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը, իսկ «Մոնակոն» 44 միավորով 7-րդն է։