ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, մեկնաբանելով Լիգա 1-ի 29-րդ տուրի՝ «Մոնակոյի» դեմ խաղը, պատմել է ֆուտբոլիստների վիճակի մասին։ Արգենտինացու խոսքով, փարիզեցիները դեռևս ուշքի չեն գալիս Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց։ 1/8 եզրափակչում նրանք երկու խաղերի արդյունքում զիջեցին «Ռեալին»․
«Մենք դեռ հիասթափված ենք այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ Մադրիդում; Մեզանից յուրաքանչյուր վրա դա ազդեց, բայց ֆուտբոլում չի կարելի կանգ առնել։
Մենք պետք է հասնենք մեր նպատակներին։ Մենք ցանկանում ենք հաղթել Ֆրանսիայի առաջնությունում՝ թիմի հետ նվաճելով 10-րդ տիտղոսը։ Իհարկե, մենք չենք մոռանում, թե ինչ տեղի ունեցավ։ Բայց մեր պատասխանատվությունն է՝ ապրել այս ցավով։
Մեզ ժամանակ է պետք։ Դժվար է հաղթահարել սա։ Այն անսպասելի էր։ Առաջվա պես քնելը դժվար է, դժվար է դա գլխից դուրս հանելը»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում ՊՍԺ-ի մամուլի քարտուղարությունը։