«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը լուսանկար է հրապարակել «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ։
Լուսանկարն արվել է Միլանում, և «ռոսոներիները» հետաքրքրություն են ցուցաբերում Լինգարդի նկատմամբ, ով այս ամառ կարող է դառնալ ազատ գործակալ, հայտնում են մի շարք իտալական լրատվամիջոցներ։
Ֆուտբոլիստը հայտնվել է նաև «Ռոմայի» հետաքրքրությունների ոլորտում։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։
Հիշեցնենք, որ Լինգարդի պայմանագիրը մանկունիանցիների հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ և չի երկարաձգվի։ Անգլիացուն իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև «Վեսթ Հեմն» ու «Նյուքասլը»։