«Մանչեսթեր Յունայթեդը» հայացքն ուղղել է հոլանդական «Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է բրիտանական մամուլը։
«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ընդհատել Ռայանի Մյունխենի «Բավարիայի» տեղափոխությունը։
Հիշեցնենք, որ ՄՅՈՒ–ի ղեկավարությունն Էրիկ տեն Հաագին ցանկանում է տեսնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։ Եթե դա տեղի ունենա, ապա Գրավենբերչին ձեռք բերելու շանսերը զգալիորեն կմեծանան։ Բացի այդ, «Այաքսի» մի քանի այլ խաղացողներ նույնպես կարող են տեղափոխվել Մանչեսթեր։
Հիշեցնեք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից՝ տանը պարտվելով Մադրիդի «Ատլետիկոյին»: