ԱՊԼ 16-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվել էր «Բրայթոնին» ու երկու անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Հանդիպման հաշիվը բացվեց 37-րդ րոպեին․ հյուրերի կազմում աչքի ընկավ Ռոմերոն։ Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 57-րդ րոպեին, Հարի Քեյնը կրկնապատկեց հաշիվը՝ վերջակետ դնելով խաղին։
Այս խաղից հետո «Տոտենհեմը» 48 միավորով 7-րդն է ԱՊԼ մրցաշարային աղյուսակում, իսկ «Բրայթոնը» 33 միավորով՝ 13-րդն է։
























































