ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»։
Ինչպես հաղորդում է Fichajes-ը՝ անգլիական ակումբը բրազիլացու հավակնորդներից մեկն է։ Նեյմարը Փարիզից կարող է հեռանալ 2021/22 մրցաշրջանի ավարտից հետո։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆուտբոլիստը սկսել է թիմից հեռանալու մասին մտածել Լիգա 1-ի 28-րդ տուրի «Բորդոյի» դեմ խաղում (3-0) երկրպագուների՝ իրեն սուլելուց հետո։
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը փարիզյան թիմի կազմում մասնակցել է 20 խաղի, դարձել 5 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվական՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
























































