Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու ֆավորիտն է, հայտնում է informazione.it-ը՝ հղում անելով L’Equipe-ին։
ՊՍԺ-ի ներկայիս մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, ամենայն հավանակնությամբ, կհեռանա թիմից մրցաշրջանի վերջում Չեմպիոնների լիգայում անհաջող ելույթների պատճառով, որտեղ ակումբը պարտվեց Մադրիդի «Ռեալին» (1:0, 1:3):
Չնայած «Ատլետիկոյի» հետ մինչև 2024 թվականը նախատեսված պայմանագրին, Սիմեոնեն կարող է նոր մարտահրավեր ընդունել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն հետաքրքրված է նաև Զինեդին Զիդանի, Մասիմիլանո Ալեգրիի և մի շարք այլ մասնագետների ծառայություններով։