ՊՍԺ-ի ավագ Մարկինյոսը կարող է երկարաձգել պայմանագիրն իր թիմի հետ. Ֆուտբոլիստի և ակումբի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։ Մարկինյոսի աշխատավարձը կազմում է տարեկան 10 միլիոն եվրո։
Բրազիլացին Փարիզ է տեղափոխվել 2013 թվականին։ Այնուհետեւ ՊՍԺ-ն Մարկինյոսի տրանսֆերի համար «Ռոմային» վճարեց 31,5 միլիոն եվրո։ Պայմանագրի երկարաձգման մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
Մարկինյոսը ակումբի կազմում անցկացրել է ավելի քան 350 հանդիպում բոլոր մրցաշարերում: