«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է «Ինտերի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղից ունեցած ակնկալիքներով։
«Ինտերը» հիանալի թիմ է, և նրանք հաստատ որպես տուրիստ չեն գա Անգլիա։ Նրանք կփորձեն գրոհել ու վերահսկել հանդիպման ընթացքը։ Տեսնենք, թե ինչ կարող ենք անել դրա հետ:
Ֆուտբոլում ամենից հաճախ հետ է բերվել 2-0 արդյունքը։ Եթե ընդմիջումից հետո հաղթում եք 2-0 հաշվով և կարծում եք, որ գործն ավարտված է, դուք արդեն սխալ ճանապարհի վրա եք։ Առաջին խաղի արդյունքն ավելի լավ ստացվեց, քան ես սպասում էի։ Բայց սա շատ բարդ դիմակայություն է, և մեզ բարդ պատասխան հանդիպում է սպասվում։
Վիճակահանության արդյունքներն իմանալուց հետո բոլորս մտածեցինք, որ ձեռք ենք բերել բոլոր հնարավորներից ամենաբարդ մրցակցին։ Բայց սա մեզ համար նորմալ է։ Նույնիսկ չեմ կարողանում հիշել, թե երբ ենք ուրախացել վիճակահանության արդյունքներով»,- Կլոպի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Առաջին խաղն ավարտվել է մերսիսայդցիների հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա «Էնֆիլդում» մարտի 8-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 00:00-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Լիվերպուլի» հաղթանակը գնահատում է 1,55 գործակցով, ոչ-ոքին՝ 4,45, իսկ «Ինտերի» հաղթանակը՝ 6,00։
























































