«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ՉԼ-ում սպասվող առաջիկա հանդիպման մասին, որտեղ մերսիսայդցիները մրցելու են «Ինտերի» հետ։
«Ինտերը իրապես շատ լավ թիմ է։ Նրանք Անգլիա չեն գալու զբոսաշրջիկի կարգավիճակով։ Իտալացիները կգրոհեն ամբողջ հանդիպման ընթացքում։
2-0 այն հաշիվն է, որը բոլորից շատ է հնարավոր լինում հետ բերել։ Սխալ կլինի մտածել, որ մեզ հեշտ հանդիպում է սպասվում»,- նշել է գերմանացի մասնագետը։
Հիշեցնենք, որ Միլանում կայացած առաջին խաղում «Լիվերպուլը» հաղթել էր 2-0 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա վաղը։
























































