Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության փետրվար ամսվա լավագույնները հայտնի են: Vbet A-League-ի մասնագետները և թիմերի գլխավոր մարզիչները քվեարկությամբ լիգայի փետրվար ամսվա լավագույն խաղացող ճանաչեցին ԲԿՄԱ թիմի խաղացող Դենզել Մենսահին։ Միջինում 42,4 միավոր, 5,3 արդյունավետ փոխանցում և 17,1 անգամ օղակից հետ եկած գնդակի տիրում:
Քվեարկության արդյունքում Vbet A-League-ի փետրվար ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Էրեբունի»-ի մասնագետ Նարեգ Ավետիքյանը։ Նրա թիմը դեկտեմբերին ոչ միայն չի գրանցել ոչ մի պարտություն, այլ նաև համարվում է ամենաարդյունավետ խաղեր ցույց տվող թիմ:
Ըստ մասնագետների և մարզիչների քվեարկության՝ Vbet A-League-ի փետրվար ամսվա լավագույն տեղացի բասկետբոլիստ է ճանաչվել «Էրեբունի» թիմի խաղացող Վարանտ Քելեջիանը: Ամենամեծ առաջընթաց գրանցած խաղացողը «Արցախ» թիմի խաղացող Բագրատ Միքայելյանն է, իսկ մինչև Մ20 լավագույն բասկետբոլիստը «ՖԻՄԱ» ակումբի խաղացող Յուրա Մելիքյանն է: