ԱՊԼ-ի 28-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։
«Քաղաքաբնակների» կազմում դուբլի հեղինակ դարձան Քևին դե Բրույնեն և Ռիյադ Մահրեզը։ «Կարմիր սատանաների» միակ գոլը խփեց Ջեյդոն Սանչոն։
«Մանչեսթեր Սիթին» վաստակեց 69 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Մանչեսթեր Յունայթեդը» 47 միավորով 5-րդ տեղում է։