Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ասել է, որ պատրաստ է նորից հետո մղել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի իրացրած 11-մետրանոցը։ Հիշեցնենք՝ բելգիացին ՉԼ 1/8 եզրափակչի առաջին խաղում արդեն հետ է մղել արգենտինացի հարձակվողի իրացրած 11-մետրանոց հարվածը։
«Իհարկե, յուրահատուկ պահ էր, բայց եթե կանգ առնենք մրցաշարի այդ փուլի վրա, այն ոչինչ չի նշանակի։
Պատրաստ եմ նորից հետ մղել 11-մետրանոցը, որպեսզի թիմս շարունակի մասնակցել մրցաշարին»,- Կուրտուայի խոսքերն է փոխանցում ITASportPress-ը։
























































