Խառը մենամարտերի իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է, որ մտածում է «Չելսի» ֆուտբոլային ակումբը գնելու մասին: Մարտի 2-ին ռուս գործարար Ռոման Աբրամովիչը հայտարարեց ակումբը վաճառելու որոշման մասին։
Մակգրեգորը Twitter-ում հրապարակել է սքրինշոթ, որտեղ երևում է, որ «Չելսին» վաճառվում է 3 միլիարդ դոլարով: «Եկեք գնենք»,- գրել է իռլանդացին։

























































