Պեպ Գվարդիոլան հրաժարվել է քննարկել «Մանչեսթեր Սիթիի» հետ թրեբլ նվաճելու հնարավորությունը։
Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Սիթին» 2:0 հաշվով հաղթել է «Պիտերբորոին»:
«Ես չեմ պատրաստվում խառնվել դրան և հիմա մտածել դրա մասին: Մեր հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ է։
Մահրեզն այժմ խաղում է այն դիրքում, որտեղ անցկացրել է իր ողջ կարիերան։ Մենք գիտենք նրա հմտությունները, և ես ամենից շատն եմ հպարտ նրանով, քանի որ նա սիրում է ֆուտբոլ խաղալ: Նրա համար սա աշխատանք չէ, այլ զվարճանալու միջոց։
Գրիլիշը պահեր ուներ առաջին խաղակեսում, երբ ավելի դժվար էր: Նա վերադարձել է վնասվածքից և իսկապես բարձր մակարդակով է խաղում», Գվարդիոլայի խոսքերն է հաղորդում
























































