«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակչի՝ «Պիտերբորո Յունայթեդի» դեմ խաղից հետո (2-0) բացատրել է կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոյին այդ խաղում ավագի թևկապը վստահելը.
«Մեր ավագը որոշեց ավագի թևկապը զիջել Զինչենկոյին, որպեսզի ցույց տա՝ այս իրավիճակը որքան կարևոր է մեզ համար: Ակումբում բոլորը կողմ էին այս քայլին: Զինչենկոն ստանում է ոչ միայն երկրպագուների, այլև ամբողջ աշխարհի աջակցությունը: Նրա պարագայում ֆուտբոլ խաղալն այս ամենը հաղթահարելու լավագույն միջոցն է:
Մենք անցանք հաջորդ փուլ, լավ երեկո էր: Մրցակիցը խաղն ավելի լավ սկսեց, քան մենք, բայց հետո մենք ամբողջովին վերահսկում էին իրավիճակում բարդ պայմաններում: Ֆուտբոլիստների որակը վճռորոշ դեր խաղաց»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Հիշեցնենք՝ ի սկզբանե Ֆերնանդինյոն էր նշանակվել «Ման․ Սիթիի» ավագն Անգլիայի գավաթի երեկվա խաղում, սակայն բրազիլացին, ի նշան աջակցության, թևկապը հանձնել է Ալեքսանդրին:
























































