Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչում «Միդլսբրոն» ընդունել էր «Տոտենհեմին»։ Հանդիպումն անցկացվել է Միդլսբրոյում՝ «Ռիվերսայդ» մարզադաշտում և ավարտվել տանտերերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 0-0 հաշվով։ Լրացուցիչ առաջին խաղակեսում թիմերը նույնպես չկարողացան գոլ խփել, իսկ 107-րդ րոպեին Ջոշուա Կոբերնը բացեց հաշիվը և հաղթանակ բերեց տանտերերին։
Այսպիսով, «Միդլսբրոն» դուրս եկավ Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչ, իսկ «Տոտենհեմը» ավարտեց մասնակցությունը մրցաշարին։
Հիշեցնենք, որ նախորդ փուլերում «Միդլսբրոն» մրցաշարից դուրս թողեց «Մենսֆիլդ Թաունին» և «Մանչեսթեր Յունայթեդին»:
























































