«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին Պրեմիեր լիգայի խաղում գրավել է «Բարնլիի» դարպասը (2-0):
35-ամյա հարձակվողը Պրեմիեր լիգայում իր 94-րդ գոլն է խփել 30 տարեկանից հետո: Վարդին գերազանցեց Յան Ռայթի («Արսենալ», «Վեսթ Հեմ») ռեկորդը՝ 93 գոլ 30 տարեկանից հետո:
Ալան Շիրերը («Նյուքասլ») ԱՊԼ-ի 30-անց ռմբարկուների ցուցակում երրորդն է՝ 84։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 17 խաղում Վարդին դարձել է 10 գոլի հեղինակ։
























































